ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Նոյեմբերի 21-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` գրահրատարակչության և կինոարտարդության ոլորտներում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը երկու երկրների օպերային թատրոնների միջև: Քննարկվել է նաև 2018 թվականին համատեղ մշակութային ծրագրի իրականացման հնարավորությունը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և Լիտվայի Հանրապետության պետականության 100-ամյակներին: