ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է Թումո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Երևանում գործող Թումո կենտրոն իր առաջին պաշտոնական այցը իրականացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Այս մասին հայտնում են Թումոյի մամուլի ծառայությունից։
Նախարարը պտտվեց կենտրոնով՝ տնօրեն Մարի Լու Փափազեանի ուղեկցությամբ, ծանոթացավ Թումոյի
ամենավերջին կրթական ծրագրերին և պատանիների ամենահետաքրքիր նախագծերին։
Կենտրոնի լեցուն և ստեղծարար ծրագրերով ոգևորված՝ պարոն Ամիրյանը խոստացավ Թումոյի և նախարարության միջև համագործակցության նոր շրջան մեկնարկել՝ լի հավակնոտ նախագծերով։