211652_close_icon
views-count31261 դիտում article-date 13:01 20-01-2017

Շղթայական ավտովթար Երևանում. ԵԿՄ-ի շենքի մոտ բախվել են 6 ավտոմեքենաներ՝ 2 Opel-ներ, Nissan, Mercedes, ГАЗ 31 և Peugeоt. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ, բախվել են Opel մակնիշի 35 AV 395 համարանիշի, Nissan մակնիշի 35 AG 139 համարանիշի, Peugeօt մակնիշի 24 OU 764 համարանիշի, Mercedes մակնիշի 34 FC 562 համարանիշի, ГАЗ 31 մակնիշի 13 SA 001 համարանիշի և Opel մակնիշի 31 OU 905 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր