211652_close_icon
views-count39579 դիտում article-date 19:46 05-07-2017

Շղթայական ավտովթար Երևանում. <<Քանդած մոստ>>-ի մոտ բախվել են 2 Mercedes-ները, 2 Nissan-ները ու ГАЗ 3110-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ <<Քանդած մոստ>>-ի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 34 DR 946 համարանիշի, Nissan մակնիշի 30 SO 123 համարանիշի, Nissan մակնիշի 34 SN 342 համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 34 DS 798 համարանիշի և Mercedes մակնիշի 35 FV 662 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սերյոժա Հախվերդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր