211652_close_icon
views-count48876 դիտում article-date 12:04 03-01-2017

Խոշոր ավտովթար Երևանյան լճի կամրջի վրա. բախվել են BMW-ն, Renault-ն ու Ford-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 1 հասցեի դիմաց՝ Երևանյան լճի կամրջի վրա, բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած BMW մակնիշի 01 TT 201 համարանիշի, Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 48-ամյա Արթուր Զոհրաբյանի վարած Renault մակնիշի 170 ԼՍ 67 համարանիշի և Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ford մակնիշի 34 MC 852 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, 31-ամյա Գարեգին Ավետիսյանը, 30-ամյա Ամալյա Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Renault-ի ուղևորներ, 32-ամյա Ռուզան Այվազյանը, 34-ամյա Արշակ Հովհաննիսյանը և 8-ամյա Սուսան Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր