211652_close_icon
views-count22685 դիտում article-date 11:14 30-11-2015

Շղթայական ավտովթար Երևանյան լճի կամրջի վրա. բախվել է 5 տրանսպորտային միջոց. վիրավոր հղի կնոջը օգնության են հասել ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Լճափ» բենզալցակայանի դիմաց, բախվել են Վազ 2102 մակնիշի 34 FM 388 համարանիշի, Երևանի բնակիչ, 28-ամյա Վիկտորյա Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի 422 ՕT 61 համարանիշի, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապյանի վարած Mercedes մակնիշի 34 NA 054 համարանիշի, Երևանի բնակիչ, 47-ամյա Վաղարշակ Մինասյանի վարած Opel մակնիշի 34 VL 280 համարանիշի և Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 25-ամյա Հարություն Սարաֆյանի վարած Opel մակնիշի 50 NZ 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարաֆյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Աննա Սարաֆյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, ում հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժնի պարեկապահակային ծառայության 5-րդ վաշտի աշխատակիցները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզում են վթարի հիմնական կասկածյալ-մեղավոր «02»-ի վարորդին, ով դեպքի վայրից դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր կինը, ով հղի է, իր ամուսնու հետ վերադառնում էր տոնավաճառից, որտեղից մանկասայլակ էին գնել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր