211652_close_icon
views-count22007 դիտում article-date 10:35 02-03-2016

Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Ford-ն ու Mercedes-ը. Mercedes-ը հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 41-ամյա Արման Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 89 QQ 898 համարանիշի և 58-ամյա Հակոբ Համբարձումյանի վարած Ford մակնիշի 665 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Ռադիկ Հարությունյանն ու Վահագն Հովհաննիսյանը: Փաստի առթիվ Վ. Հովհաննիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր