211652_close_icon
views-count31123 դիտում article-date 18:45 18-12-2016

Խոշոր ավտովթար Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին․ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հոռոմ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են․ Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Սեդրակ Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 34 SG 555 համարանիշի և Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 32-ամյա Հաբեթ Հարությունյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 CT 681 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհին տեղափոխվել է «Արթիկի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները տեսուչ Մացակ Գևորգյանի գլխավրությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը հետքննչական բաժանմունքի հետաքննիչ Վոլոդյա Լոռեցյանի գլխավրությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր