211652_close_icon
views-count61908 դիտում article-date 10:33 13-12-2016

Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Առինջ Մոլ»-ի ճանապարհին մարդատար ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից հավանաբար դեպքի վայր է գալու հետաքննիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին՝ Հյուսիսային ավտոկայանից դեպի Երևանի Էրեբունի զանգված։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսում եղել են նաև ուղևորներ, բարեբախտաբար նրանք չեն տուժել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, և եթե Կոտայքի մարզպետարանն ու Առինջի գյուղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Իսկ բախման հետևանքով էլ վնասվել է նաև էլեկտրասյունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր