227941 դիտում
13:36 08-12-2016
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարին սպասարկող Lexus-ը. նախարարի անվտանգության 2 աշխատակիցներ տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Արմեն Մուսիկյան և Ալեքսան Սիմոնյան, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
30058 դիտում
18:25 02-08-2016
Ավտովթար Սյունիքի մարզում. նախկին նախարարի որդին Lexus-ով վթարի է ենթարկվել. ուղևորը իրեն մեքենայից դուրս է նետել