211652_close_icon
views-count30061 դիտում article-date 18:25 02-08-2016

Ավտովթար Սյունիքի մարզում. նախկին նախարարի որդին Lexus-ով վթարի է ենթարկվել. ուղևորը իրեն մեքենայից դուրս է նետել

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նորայր Էդիկի Բարսեղյանը իր վարած Lexus ԼX 5.7 մակնիշի 10 OՕ 010 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Վանեք գյուղի վարչական տարածքում ճանապարհի ցեխակույտի պատճառով վթարի է ենթարկվել և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Կապան քաղաքի բնակիչ, 43-ամյա Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ վիրավոր Ա. Առաքելյանը երբ նկատել է, որ Lexus-ը կողաշրջվում է, բացել է առջևի աջ դուռը և իրեն դուրս նետել ավտոմեքենայից, և դա է եղել վնասվածքներ ստանալու պատճառը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Սյունիքի մարզպետ, Երևանում գործող Ռենեսանս հյուրանոցառեստորանային համալիրի սեփականատեր էդիկ Բարսեղյանի տղան է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր