211652_close_icon
views-count35518 դիտում article-date 22:02 04-12-2016

Կամարիսում նշեցին ապրիլի 1-ին Ջրականում զոհված Ազատ Սիմոնյանի ծննդյան 20-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Ազատ Քաջիկի Սիմոնյանը, որպես նռնակաձիգ-սահմանապահ ծառայում էր Արցախ աշխարհի Ջրականի պաշտպանական շրջանում: Նա Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ապրիլյան հարձակումների առաջին օրվանից անհայտ կորածների ցուցակում էր և նրա մասին լուր չկար, սակայն այդ դեպքից ուղիղ 10 օր անց՝ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվեց, որ հայկական կողմին  հանձնված 18 զոհից մեկն էլ հենց նա է՝ կամարիսցի Ազատը: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատը կդառնար 20 տարեկան: Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գտնվող Ազատի հայրական տունը մարդաշատ էր: Գյուղացիները հավաքվել էին մխիթարելու և ոգևորելու հերոսների շարքը դասված իրենց համագյուղացու ծնողներին ու բարեկամներին: Հյուրերի շարքում կային նաև բազմաթիվ պաշտոնյաներ և զինվորականներ: Սիմոնյանների ընտանիքին այցելեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը և ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում, Ազատ Քաջիկի Սիմոնյանի ընտանիքի հետ բարեկամացած կուրսանտ Սուրեն Հայրապետյանն ու ազատամարտիկ Մհեր Համբարձումյանը: Տեղի գերեզմանատանը գտնվող Ազատի գերազմանի առաջ հարգանքի տուրք մատուցելուց հետո, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի նախագահ Յուրի Միքայելյանը Մհեր Համբարձումյանի հայրիկին՝ պարոն Քաջիկին ու նրա տիկնոջը փոխանցեց ՂՊՎ սահմանած և ՂՊՎ խորհրդի որոշմամաբ Ազատ Քաջիկի Սիմոնյան ին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր