211652_close_icon
views-count13158 դիտում article-date 20:54 18-11-2016

Գյումրիում բախվել են 06-ն ու Գյումրու քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 68-ամյա Արծրունի Մադաթյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ZV 683 համարանիշի և 65-ամյա Սիմոն Ինվիաևի վարած ЗИЛ մակնիշի 563 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Մադաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցերը՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր