211652_close_icon
views-count27664 դիտում article-date 19:18 15-11-2016

Արտակարգ դեպք Գյումրիում. Շիրակի մարզի փրկարարներն ու Կումայրիի ոստիկանները բժիշկների հետ փրկել են 50-ամյա տղամարդու, ով քրոջ տանը փորձել էր ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:05-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 231 -166 տնակի բնակիչը, ըստ Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացիների հայտարարության՝ տևական ժամանակ է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Փրկարարները նախ բացել են դարպասները, այնուհետև հատուկ տեխնիկայի գործադրմամբ բացել են տնակի դուռը: Խոհանոցում՝ հատակին ընկած, հայտնաբերել են տանտիրոջը՝ 50-ամյա Հրաչ Շախբազյանին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել Հ. Շախբազյանին, այնուհետև՝ փրկարարների օգնությամբ տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Շախբազյանը ինքնասպանություն գործելու նպատակով կտրել է ձախ թևի արմունկի հատվածի երակը, իսկ տնակը, որտեղ նրան հայտնաբերել են, պատկանում է իր քրոջը: Հ. Շախբազյանը ամուրի է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր