103624 դիտում
14:26 14-10-2016
Ինչո՞ւ են վաղ առավոտյան բժիշկներն այցելել վարչապետ Կ. Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի 1-03 շտապօգնություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում աշխատակիցներից 3 հոգու ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է բժիշկների միջամտությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են բուժբրիգադն ու հերթապահ բժիշկները, ովքեր տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նշված անձանց, որից հետո այդ անձինք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ բժիշկների միջամտության շնորհիվ իրենց առողջական վիճակը կարգավորվում է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+