26368 դիտում
12:37 24-08-2016
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 43-ամյա տղամարդը խցում կախվելով ինքնասպան է եղել
Երեկ՝ օգոստոսի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի բանտի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 2012 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրվող, 43-ամյա Գագիկ Բունիաթյանն էր, ով ինքնասպան է եղել խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
135291 դիտում
11:23 12-01-2021
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում․ կարանտինային խցում հայտնաբերվել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացու կախված դի
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց