211652_close_icon
views-count50120 դիտում article-date 00:11 09-08-2016

Ողբերգական ավտովթար Մալիշկա գյուղում. 85-ամյա վարորդը 06-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Նիվային. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում, բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 85-ամյա Արտավազ Գաշկայանի վարած Վազ 2106 մակնիշի 20 ԼԼ 401 համարանիշի և Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Գաշկայանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, տեղի դպրոցի 9-րդ դասարանի սովորող, 15-ամյա Լիանա Աղամիրյանը, նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Մարիետա Աղամիրյանը և Նիվայի վարորդն ու նրա 3 ուղևորները, որոնց տվյալները ճշտվում են, տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Նիվայի վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում պարզվել է նաև, որ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր