48214 դիտում
18:45 14-05-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ 53-ամյա վարորդը «Toyota»-ով կողաշրջված հայտնվել է դաշտում․ օպերատիվ են գործել Արարատի հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Վ․ Բ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին, Մրգավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով հեռացրել են անվտանգ վայր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստկիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Հովհաննես Մանսուրյանն ու պարեկներ Արտաշես Միկիչյանը, Աղաբեկ Մինասյանը։
Վարորդ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9726 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին