211652_close_icon
views-count50071 դիտում article-date 19:40 14-05-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «ՎԱԶ 21015»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հարություն Մ․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 33-ամյա Եղիազար Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հարություն Մ․-ն և Եղիազար Հ․-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Տիգրան Պ․-ն, 20-ամյա Ստեփան Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Եղիազար Հ․-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Քաջիկ Սմբատյանն ու Գարեգին Մովսիսյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն  Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր