211652_close_icon
views-count82267 դիտում article-date 09:30 05-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. նորակոչիկները սովորում են՝ ինչպես վնասազերծել թշնամուն

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին զինվորական ծառայության մեկնած նորակոչիկները տեղում սովորում են զենքի տիրապետմանը, թե ինչպես անհրաժեշտության դեպքում խոցել թշնամուն, եթե նա փորձի ոտնձգություններ կատարել սահմանների նկատմամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկներն ասում էին. «Մենք ուզում ենք՝ ծառայությունն անցնի խաղաղ, ոչ մի ծնող չկորցնի իր զավակին, բոլորս խաղաղ պայմաններում ծառայենք ու վերադառնանք մեր օջախներ, իսկ դա կախված ա ոչ թե մեզանից, այլ նենգ թշնամուց: Մեզանից կախված է, որպեսզի անառիկ պահենք սահմանը: Իսկ թշնամուն արժանի հակահարված տալու համար պետք է սովորենք նաև դիպուկ կրակել: Այստեղից դիմում ենք մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին՝ մենք ձեզ բոլորին կարոտում ենք ու հանուն ձեր ու հայրենիքի, հավատացեք, պատրաստ ենք մեր կյանքը դնել զոհասեղանին, սակայն մենք գիտենք մեծն պոետի՝ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչիք վայրագ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր