211652_close_icon
views-count116519 դիտում article-date 15:40 02-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. նորակոչիկները նույնպես պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասը համալրվել է նորակոչիկներով, ովքեր այս օրերին սպայական կազմի հետ պատրաստվում են առաջիկայում Արցախի պաշտպանության բանակում ծառայության համար երդմնակալությանը: Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք նույնպես անառիկ ենք պահելու սահմանները, այս չնաշխարհիկ բնօրրանը, որի համար իրենց կյանքն են տվել բազմաթիվ քաջարի հայորդիներ և մենք հպարտանում ենք, որ ծառայելու ենք այն զորամասում, որի հիմնադիրներից է եղել նաև Շահեն Մեղրյանը: Մենք արդեն լավ գիտենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-ի ներկայիս հրամանատար գնդապետը իր քաջարի մարտիկների հետ առանց զոհերի ու վիրավորների կարողացել է ազերի բորենիներից ազատագրել այնպիսի կարևորագույն դիրքեր, որոնք ադրբեջանցի ստահակներն ու նրանց վարձկանները մի քանի ժամով գրավել էին: Սակայն, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի սպաների, 18-20 տարեկան զինվորների ու մեր հրամանատարի, կարողացել են այդ դիրքերը հետ վերցնել, ու մենք այստեղից մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին ասում ենք՝ զինվորական երդումը տալուց հետո ուս-ուսի տված պահելու ենք առաջնագիծը, որպեսզի դուք թիկունքում ավելի ապահով լինեք»: [color=#CC0000]Եղնիկներ զորամասի երկրորդ և երրորդ մասերի ֆոտոռեպորտաժներն ու տեսանյութը կարող եք դիտել օգոստոսի 3-ին և 4-ին: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 264+
264+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր