211652_close_icon
views-count95712 դիտում article-date 10:23 11-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. Մատաղիսի զորամասում նորակոչիկները երդվեցին՝ շարունակելու են առյուծ-տղերքի գործը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 10-ին, Մատաղիսի N զորամասի բակում «ասեղ գցելու տեղ չկար»։ Զորամաս էին այցելել նորակոչիկների ծնողները, բարեկամներն ու ընկերները, ովքեր ականատեսը դարձան նորակոչիկների երդման արարողությանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե նորակոչիկները և թե ծնողներն ասում էին. «Վստահ ենք՝ ծառայությունն անցնելու է հաջող, պաշտպանության բանակի սպաների ու արդեն ծառայության անցած զինվորների հետ անառիկ ենք պահելու հող հայրենին, թեպետ լավ գիտենք, որ մի քանի կիլոմետր այն կողմ նենգ թշնամին է դարանակալած։ Մեր զգոնությամբ ու դուխի շնորհիվ պարտադրելու ենք, որպեսզի թշնամին չհամարձակվի ոտնձգություններ կատարել։ Այս չնաշխարհիկ աշխարհը պահելու ենք այնպես, ինչպես որ պահում ենք մեր տունը, մեր օջախը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 867+
867+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր