211652_close_icon
views-count34895 դիտում article-date 11:43 01-08-2016

Արտակարգ դեպք Վանաձորում. հարկայինի իրավաբանն ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արարատ Կարապետյանը ինքնասպանություն է գործել՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վրա գտնվող կամրջից ցած նետվելով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում էր հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան, իսկ նախկինում աշխատել էր Հայկական զարգացման բանկի Վանաձորի կառավարիչ: Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր