34914 դիտում
13:06 30-07-2016
Դեռ ուժեղ շոգեր են սպասվում. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի: Նրա գործունեության ակտիվ գոտիները կլինեն՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, որտեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մյուս շրջաններում՝ Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին:
Նշեմ, որ վաղվանից սկսած առաջիկա 5 օրերին, հատկապես մեծ է կարկուտի հավանականությունը:
Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին: Մեր երկիրը գտնվում է արևմտյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Մինչև օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկը օդի առավելգույն ջերմաստիճանը չի գերազանցի +32…+33 աստիճանը: Ջերմաստիճանի զգալի բարձրացում պետք է սպասել օգոստոսի 5-ից: Դեռ ուժեղ շոգեր կլինեն: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
23:43 29-07-2020
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում. Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +36 աստիճանը․ Գագիկ Սուրենյան
20112 դիտում
10:14 25-07-2016
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
22503 դիտում
13:44 25-10-2018
Հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
1138 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
697 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար