20058 դիտում
10:14 25-07-2016
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք մեր տարածաշրջանում կգործեն մինչև հուլիսի 30-ը ներառյալ:
Այսօր Սյունիքում և Արցախում անձրևները կշարունակվեն, մյուս մարզերում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, հուլիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն լինի, իսկ հուլիսի 27-30-ին հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի Լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Վայող Ձորում կարճատև անձրևների փոքր հավանականություն կա միայն հուլիսի 29-30-ին:
Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին, պետք է նշեմ, որ այն զգալիորեն նվազել է, այսօր Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +33...+34 աստիճանը, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցածր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, քանի որ այս հատվածների վրա սառը օդային զանգվածների ազդեցությունը ավելի ընդգծվար կարտահայտվի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
3214 դիտում
23:43 29-07-2020
Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում. Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +36 աստիճանը․ Գագիկ Սուրենյան
34824 դիտում
13:06 30-07-2016
Դեռ ուժեղ շոգեր են սպասվում. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
622 դիտում
20:28 21-11-2024
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների
1522 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի