211652_close_icon
views-count29159 դիտում article-date 12:52 24-07-2016

Ավտովթար Երևանում․ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Mitsubishi-ն և Opel-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Opel Corsa մակնիշի 31 TA 001 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 CU 982 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժանամնել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, սպայական ջոկի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կոմունալ ծառայության և տեղի «Սանիտեկ»-ի աշխատակիցները, քանի որ գլխիվայր շրջված Opel-ից դիզվառելիքի և յուղի արտահոսք է սկսվել, ինչը վտանգավոր է մյուս տրանսպորտային ուղևորների համար։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Սպայական ջոկի աշխատակիցները պարզում են վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավոր եղել է Mitsubishi-ն, և վարորդ ընդունել է իր մեղքը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր