211652_close_icon
views-count19244 դիտում article-date 11:49 13-08-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Mitsubishi Grandis»-ն ու «Nissan Teana»-ն․ վերջինը բախվել և կոտրել է հետիոտնային լուսացույցը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոսոտոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, բախվել են «Nissan Teana» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքեննաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Nissan Teana»-ն հարվածել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին և կոտրել այն։

Վիրավորի առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները նրան մինչև հիվադնանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Գրիգորյանն ու Հասմիկ Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր