211652_close_icon
views-count49114 դիտում article-date 12:25 07-07-2016

Ողբերգական դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Լյովա Խաչատրյանի դին: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Դեպքի վայր է հրավիրվում նաև դատական բժիշկը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Խաչատրյանը նշված բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր