211652_close_icon
views-count60996 դիտում article-date 19:46 04-07-2016

Արտակարգ դեպք Ծաղկաձորի քոթեջներից մեկում. ընտանիքի անդամները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում աշխտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը ` բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը` վարչութւան պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թունավորված քաղաքացիները տեղափոխվել են Ծաղկաձորից և նրանք են` Արարատի մարզի Սայաթ -Նովա գյուղի բնակիչներ, 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանը, 36-ամյա Արմեն Ալավերդյանը, 32-ամյա Իրինա Այվազյանը, 28-ամյա Անի Շահվերդյանը, 3-ամյա Բաբկեն Ալավերդյանը: Բժիշկների նախնական եզրակացության համմաձայն, նրաք թունավորվել են քոթեջներից մեկում պահածոյացված շուշան օգտագործելու հետևանքով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե Ծաղկաձորի ո՞ր քոթեջներից են ընտանիքի անդամները թունավորված ախտանիշներով տեղափոխվել հիվանդանոց: Գ.Շամշյանի տեղեկություններով` թունավորվածների թիվը հնարավոր է ավելանա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր