38559 դիտում
12:59 20-02-2017
Արտակարգ դեպք Արմավիրի մարզի Արտաշար գյուղում. դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով դպրոցից տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 5 հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ նրանց վիճակը միջին ծանրության է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները թունավորվել են դպրոցի դասարանում, դասի ժամանակ։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Նմանատիպ նյութեր
61035 դիտում
19:46 04-07-2016
Արտակարգ դեպք Ծաղկաձորի քոթեջներից մեկում. ընտանիքի անդամները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց
35373 դիտում
08:30 29-03-2016
Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ընտանիքի 10 անդամներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոցներ