211652_close_icon
views-count35376 դիտում article-date 08:30 29-03-2016

Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ընտանիքի 10 անդամներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնության հերթապահ բժիշկը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգել է, որ Շահումյան փողոցի թիվ 32 տան բնակիչները դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ք. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 35-ամյա Լիանա Սարգսյանը, 7-ամյա Արմեն Շահինյանը, 2-ամյա Պայծառ Շահինյանը, 3-ամյա Արմեն Շահինյանը, 26-ամյա Վազգանուշ Ալեքսանյանը, 11 ամսական Աննա Շահինյանը, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 43-ամյա Միսակ Շահինյանը, 38-ամյա Մխիթար Շահինյանը, 78-ամյա Լյուդվիգ Շահինյանը և 76-ամյա Պայծառ Շահինյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել բժիշկները, որոնց շնորհիվ թունավորվածները նախ՝ տեղում, ապա հիվանդանոցում ստացել են առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը: Թե ինչն է եղել թունավորման պատճառը, ճշտվում է: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վազգեն Աբգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր