211652_close_icon
views-count82732 դիտում article-date 13:18 01-07-2016

Առեղծվածային ինքնասպանություն Երևանում. մոր թաղման օրը 61-ամյա որդին ատրճանակով ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Թորոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:10-ի սահմաններում Վերֆելի փողոցի թիվ 18 տանը իր մոտ եղած «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով ինքնասպանություն է գործել 61-ամյա Ռաֆիկ Սահակյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սահակյանի կինը և երեխաները բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ նա հողին է հանձնել մոր աճյունը: Ոստիկաններն ու քննիչները առգրավել են նաև ատրճանակն ու փամփշտակալը, որի մեջ կային պարկուճներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր