66117 դիտում
20:47 10-02-2016
Առեղծվածային դեպք Երևանում. 29-ամյա տղամարդը ինքնաշեն ատրճանակով փորձել է ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. հայտնաբերվել է ատրճանակն ու նամակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Սուրեն Առաքելյանն է, ով բնակվում է Մոլդովական փողոցի 44/3 շենքում և հիվանդանոց է տեղափոխվել նշված շենքի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման արհեստանոցից:
Ոստիկաններն ու քննիչները նշված վերանորոգման կետում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, սեղանի վրա էլ հայտնաբերվել է 4 էջից բաղկացած նամակ, որտեղ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ երիտասարդը իր ընտանիքի անդամներին գրել էր:
Այս պահին տեղում աշխատում են քննիչները: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Զարմացած ենք ու չենք հավատում, որ Սուրենն այդ քայլին կդիմեր: Բոլորիս կողմից հարգված էր: Լինելով երիտասարդ` խաթրաշահ էր ու միշտ օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին: Փառք ենք տալիս Աստծուն, որ բժիշկների շնորհիվ երիտասարդը չմահանա»:
Հարևանները ասում էին նաև, որ Սուրենը ամուսնացած է և ունի 1 երեխա:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+