211652_close_icon
views-count80406 դիտում article-date 12:18 01-06-2016

Առեղծվածային դեպք Երևանում. 59-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ գործի դնելով դանակ, բենզին, և տանը բաց էր թողել գազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 շենքի 28 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հարևանների և «Կողբ» համատիրության նախագահ Արմեն Ալեքսանյանի գլխավորությամբ բացելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 59-ամյա Իվան Շուկի դին: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով: Մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ խոհանոցից մինչև հյուրասենյակ մահացածի մոտ հայտնաբերվել է հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը, ով, ի դեպ, բաց էր թողել գազը, և հարևանները, զգալով գազի հոտը, դիմել էին համատիրության նախագահին, ում և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել: Այս պահին տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, քանի որ մահացածի ձեռքի դաստակի մասերում կան կտրված հետքեր: Լոգարանում հայտնաբերվել է դանակ, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նամակ-երկտող: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի կարգադրությամբ նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված նամակը, դանակը, բենզինի կանեստրը և այլ կարևոր իրեր ընթերակաների ներկայությամբ առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական և մի շարք այլ փորձաքննություններ: Տեղում աշխատող մասնագետներն ասում էին նաև, որ եթե բնակիչները, համատիրության նախագահը և փրկարարները օպերատիվ չգործեին, ապա չէր բացառվում, որ գազի արտահոսքից տեղի կունենար պայթյուն և 9 հարկանի շենքը լուրջ վնասներ կկրեր, այդ թվում նաև՝ մարդկային: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր