211652_close_icon
views-count76273 դիտում article-date 19:33 31-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախի Մատաղիսի զորամասից. թագավոր տղերքը առաջնագծում ապահովում են մեր անվտանգությունը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողները Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ ուս-ուսի տված անառիկ են պահում իրենց վստահված առաջնագիծը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվոր տղերքը, ասես ամեն մեկը մի առյուծ, ասում էին. «Խոնարհվում ենք մեր զինակից հերոս տղերքի անմահ հիշատակի առաջ ու հպարտորեն ասում ենք` Ձեր գործը անավարտ չենք թողնի ու մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև ողջ հայությանը, ովքեր մեկ մարդու նման կանգնեցին առաջնագիծը պահող մեր զինվորների թիկունքին։ Մենք հպարտացել և հպարտանում ենք ձեզանով ու էլ ավելի ենք ոգևորվում, երբ իմանում ենք, որ Դուք էլ սարի նման կանգնած եք մեր թիկունքին։ Առաջնագծից կրկին անգամ դիմում ենք ողջ հայությանը, ասելով` Մենք Ձեր ցավը տանենք։ Մենք Ձեզանով հպարտացել ու հպարտանում ենք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր