69949 դիտում
09:30 23-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախի Մատաղիսի զորամասից. թագավոր տղերքը առաջնագծում ապահովում են մեր անվտանգությունը
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողները Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ ուս-ուսի տված անառիկ են պահում իրենց վստահված առաջնագիծը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվոր տղերքը, ասես ամեն մեկը մի առյուծ, ասում էին. «Խոնարհվում ենք մեր զինակից հերոս տղերքի անմահ հիշատակի առաջ ու հպարտորեն ասում ենք` Ձեր գործը անավարտ չենք թողնի ու մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև ողջ հայությանը, ովքեր մեկ մարդու նման կանգնեցին առաջնագիծը պահող մեր թիկունքին։
Մենք հպարտացել և հպարտանում ենք Ձեզանով ու էլ ավելի ենք ոգևորվում, երբ իմանում ենք, որ Դուք էլ սարի նման կանգնած եք մեր թիկունքին։
Առաջնագծից կրկին անգամ դիմում ենք ողջ հայությանը, ասելով` Մենք Ձեր ցավը տանենք։ Մենք Ձեզանով հպարտացել ու հպարտանում ենք»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
85824 դիտում
07:03 05-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. առյուծ-թագավոր տղերքը առաջնագիծը պահում են անառիկ
Այս բաժնից
27353 դիտում
21:50 30-04-2024
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել