27880 դիտում
10:11 26-05-2016
Մայիսի 28-30-ին հանրապետության տարածքը կգտնվի ակտիվ ցիկլոնի կենտրոնում. Գագիկ Սուրենյան
Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում:
Մայիսի 28-30-ին այդ ցիկլոնի կենտրոնը մոտենում է մեր հանրապետության տարածքին, որի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ: Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ:
Մայիսի 26-28-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի՝ Երևանում գիշերը տատանվելով +13..+15, ցերեկը +25...+27 աստիճանի սահմաններում: Մայիսի 29-ից հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որի հետևանով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով և մինչև մայիսի վերջ կմնա անփոփոխ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
12213 դիտում
11:26 16-03-2017
Հայաստանն առաջիկա օրերին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան
9986 դիտում
21:00 10-04-2015
Ուշադրություն. Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
49471 դիտում
16:26 21-05-2017
Ուշադրություն. հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
976 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
745 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»