Առողջության ապահովագրության շրջանակներում պետբյուջեից ծախսվել է շուրջ 28.5 միլիարդ դրամ միայն թոշակառուների մասով
Առողջության ապահովագրության շրջանակներում արդեն 2 միլիոն 277 հազար 479 այց է գրանցվել բուժհաստատություններում, որից 105 հազար 670-ը՝ հիվանդանոցային։
Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջության համընդհանուր ապահովագրության վիճակագրությունը շատ խոսուն է։
Փաշինյանը հստակեցրեց, որ այս թիվը վերաբերում է այցերին, այսինքն՝ մեկ մարդը, հնարավոր է, մեկից անգամից ավելի է այցելել։
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ 65+ տարիքի թոշակառուների թիվը, որոնք առողջության ապահովագրությունից օգտվել են՝ 221 հազար 361։ Այս է պատճառը, որ մենք գործնականում ամեն գյուղում, թաղամասում, փողոցում հանդիպում ենք կոնկրետ մարդու, որն օգտվել է առողջապահության ապահովագրությունից»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ապահովագրության շրջանակներում ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 28 միլիարդ 438 միլիոն դրամ գումար միայն 65+ տարիքի անձանց մասով։ Ընդ որում՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 361 թոշակառու օգտվել է 4 միլիոն դրամ և ավելի, 892-ը՝ 2-4 մլն դրամ, իսկ 3883-ը՝ 1-2 մլն դրամ, 7365-ը՝ 500 հազարից -1 մլն դրամ, իսկ 34 հազարը՝ 100 հազար դրամից 500 հազար դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններից։
Բացի այդ՝ ավելի քան 140 հազար քաղաքացի էլ օգտվել է 50 հազար դրամ արժողությամբ ծառայություններից։