211652_close_icon
views-count39363 դիտում article-date 19:33 25-05-2016

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 3 վիրավոր. նրանք մեկնում էին Արցախ` հարազատ զինվորներին տեսակցելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Եգեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ս. Գալստյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններոմ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Սիրակ Ավալյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 21 AA 122 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեպի Եղեգնաձոր ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Ս. Ավալյանը, ուղևորներ, համագյուղացի 43-ամյա Գուրգեն Ղազարյանը, Իջևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Աննա Հարությունյանը մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Վարդան Ավագյանը և ավագ քննիչ Ա. Ադամյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդն ու վիրավոր ուղևորները մեկնում էին Արցախ` իրենց հարազատ զինվորներին տեսակցության, ովքեր ծառայում են Արցախի պաշտպանության բանակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր