169194 դիտում
10:58 13-05-2016
Առեղծվածային սպանություն Երևանում. քույր ու եղբայր մահացել են. հայրը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Նրանց հայրը՝ Համլետ Արմենակյանը, մարմնական վնասվածքով գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները բակում հայտնաբերել են արյան հետքերով խոհանոցային դանակ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+