34562 դիտում
14:28 06-05-2016
analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը տեղափոխվեց դատարան, քննարկվում է նրան կալանքի ենթարկելու հարցը
Քիչ առաջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է շորթում կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը սկսելու է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2473 դիտում
18:36 21-12-2016
«Analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
3120 դիտում
20:19 17-05-2016
Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը՝ analitik.am կայքի սկանդալային գործի վերաբերյալ