Սամվել Ալեքսանյանն իր անձնական ավտոմեքենան նվիրեց զորամասի հրամանատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման օրերին իր ընկերների հետ մեկնեց Արցախ, իսկ մինչ այդ էլ ոչ մեկ անգամ սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր է ուղարկել Արցախ:
Այսօր էլ Ալեքսանյանը իր անձնական օգտագործման «Lexuse» մակնիշի ավտոմեքենան նվիրեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված զորամասի հրամանատար Սերոժ Գևորգյանին:
Բացի այդ, Ալեքսանյանը հյուրասիրություն կազմակերպեց բոլոր զինծառայողների և կամավորների համար: Նշենք, որ գործարարի «Lexuse» մեքենան արժի 80-100 հազ. դոլար:
Աղբյուրը` [url=http://armlur.am/516973/]Armlur.am[/url]



