211652_close_icon
views-count16357 դիտում article-date 14:04 11-11-2014

Սամվել Ալեքսանյանն անկեղծանում է, թե ինչու է նեղացել լրագրողներից ու այլևս չի խոսում նրանց հետ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով նախկինում աչքի էր ընկնում իր անկեղծ խոսքով եւ հումորով, վերջին 2 ամիսների ընթացքում կտրականապես շրջանցում է իրեն ուղղված լրագրողների հարցերը եւ նրանց հետ զրույցի չի բռնվում: Նա կամ ուսերն է թափահարում կամ ժպիտով շրջանցում հարցերը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչ «սեւ կատու է անցել» Սամվել Ալեքսանյանի եւ լրագրողների միջեւ, և նա, խռովը մի կողմ թողնելով, ոչ միայն համաձայնեց խոսել, այլեւ անկեղծացավ, թե նեղացել է լրագրողներից ու նույնիսկ փորձեց հիմնավորել, թե ինչի համար: «Մի անգամ հավաքված էինք քաղաքական գործիչներով ու լրագրողներով: Ես ասացի՝ ինձ էլ հարց տվեք, բայց ոչ մի լրագրող հարց չտվեց: Դրա համար էլ խռովել եմ ու հիմա հարցերին չեմ պատասխանում»,- ասաց Ս. Ալեքսանյանը: Միաժամանակ նկատեց, որ ինքը շատ լավ է վերաբերվում լրագրողներին՝ նրանց չի նեղացնում, չի վիրավորում: Ավելին, կարծում է, որ լրագրողներն էլ իրեն են համակրում, քանի որ տեսնելիս միշտ մոտենում են եւ փորձում հարցեր տալ: Հարցին, թե ինչից է դա գալիս, պատասխանեց. «Դե, փոխադարձ հարգանք կա: Արյունս քաշում ա»: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ վիրավորված է նաեւ նրանից, որ «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահ ընտրվելու կապակցությամբ լրագրողները իրեն չեն շնորհավորել:

Նմանատիպ նյութեր