211652_close_icon

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ

views-count604 դիտում article-date 11:48 28-01-2026
Հունվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է և ելույթ ունեցել «Իրավունքի գերակայության առաջմղումը և ամրապնդումը միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։

«Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակների տարածման, մարդասիրական ճգնաժամերի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խորացող անհավասարությունների և միջազգային հարաբերություններում առկա վստահության աճող պակասորդի համատեքստում կարևորելով իրավունքի գերակայության ապահովումը՝ Պարույր Հովհաննիսյանն առանձնանշեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական մեխանիզմների հետևողական սատարումը՝ միջազգային իրավունքի խախտումների կանխարգելման և պատասխանատվության և արդարադատության հասանելիության ապահովման նպատակով։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները և ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մ.Ռուբիոյի միջև կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը, որում ընդգծված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր