211652_close_icon

Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն Մարուքյան

views-count820 դիտում article-date 12:15 28-01-2026
Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բանաձևում հստակ նշված է, որ ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ։ Այս ձևակերպումից կարելի է ենթադրել, թե իբր Եկեղեցին և Պետությունը հավասար ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն և պայքարում են մեկը մյուսի դեմ։ Մինչդեռ իրականությունն այլ է․ պետությունն իր բոլոր ինստիտուտներով հարձակվել է Եկեղեցու վրա, ինչի հետևանքով բազմաթիվ հոգևորականներ ապօրինի կերպով հայտնվել են բանտերում, իսկ Եկեղեցին, բնականաբար, չի կարող նույն մակարդակում պատասխանել։

Հետևաբար «միջև» («between») բառը տվյալ համատեքստում սխալ է կիրառված, և դրա վերաբերյալ մենք դեռ անպայման մանրամասն քննարկում կունենանք Ստրասբուրգում»։

Նմանատիպ նյութեր