211652_close_icon
views-count82178 դիտում article-date 22:20 29-03-2016

Առեղծվածային դեպք Երևանում. անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը մահացել է

Այսօր` մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի 22 շենքի բնակիչ, 21-ամյա Արա Փափազյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում` Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Ըստ նախնական տեղեկությունների` Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Փափազյանը սովորում էր Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր