40313 դիտում
12:14 29-03-2016
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 2 երեխաների հայր, Տարոնիկ գյուղի էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Սահակյանը իրենց գյուղի էլեկտրիկն էր և երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից, ով տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, և այդ մասին ոստիկանությանը հայտարարություն էին տվել նրա հարազատները:
Ս. Սահակյանն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Մարատ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի