211652_close_icon
views-count42299 դիտում article-date 11:41 24-02-2016

Ողբերգական դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է 36-ամյա կնոջ դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արթուր Պետորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 36-ամյա Լուսիկ Փանիկյանն էր: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա ունեցել է առողջական խնդիրներմ և ընտանիքի անդամները տանն են եղել, սակայն չեն նկատել, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր