211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն, «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ ծառայողական ավտոմեքենայով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1270 դիտում article-date 20:09 25-02-2026
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտաշես Պետրոսյանը և Վարդան Բաբախանյանը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողաան ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև պարեկները վերադարձել են դեպքի վայր և նույն վաշտի պարեկներ Մարիամ Կարապետյանի և Տիրան Մովսիսյանի հետ սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր