Էջմիածնում հայտնի «33» բենզագազալցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ սեփականատիրոջ որդին, որը կալանավորվել է, մեղադրվում է մի խումբ անձանց մասնակցությամբ կրակոցներով միջադեպի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ փետրվարի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիրի մարզում ստեղծված լարված իրավիճակի մասին, որով ներկայացրել էինք բողոքի ակցիայի մասնակիցների, ինչպես նաև փաստաբանի խոսքը՝ կապված դեպքի հետ։
Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը պարզաբանում է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից, որը ներկայացնում ենք ստորև․
«Դեպքը, որի մասին բարձրաձայնում են քաղաքացիները, տեղի է ունեցել «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանում: Բենզալցակայանի աշխատակից Ս.Խ.-ն մի խումբ անձանց հետ վիճաբանել է նույն բենզալցակայանի այլ աշխատակիցների հետ:
Տեղեկանալով նշված վիճաբանության մասին՝ նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, «Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Սարգսյանը, Էրիկ Արշակի Բաբախանյանը և մի խումբ այլ անձինք, եկել են բենզալցակայանի հարակից տարածք և, մոտենալով Ս.Խ.-ին և նրա հետ գտնվող մի խումբ անձանց, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ոտքերով հարվածել են հակառակ կողմի ավտոմեքենաներին, իսկ «Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Սարգսյանը իր մոտ ապօրինի պահվող հրազենով երկու կրակոց է արձակել հավաքված անձանց ոտքերի
ուղղությամբ:
«Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Ալեքսանի Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանի անվտանգության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված՝ քննության համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող տեսաձայնագրությունները ոչնչացվել են. այդ փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասի և 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Քրեական վարույթի նյութերի ստուգմամբ չի բացառվել, որ «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանում տեղադրված անվտանգության տեսաձայնագրող սարքերը կամ դրանց կոշտ սկավառակները կարող են ապամոնտաժված և տեղափոխված լինել այլ վայր, ինչպես նաև հնարավոր է, որ բենզալցակայանի տարածքում առկա լինեն լրացուցիչ, նախկինում չհայտնաբերված կոշտ սկավառակներ կամ այլ տվյալների կրիչներ։
Նշվածով պայմանավորված՝ քրեական վարույթով համապատասխան հանգամանքները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ պարզելու, ինչպես նաև ապացույցների հնարավոր գտնվելու վայրերը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել դատատեսաձայնագրային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն։
Փորձաքննությունն էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տեսաձայնագրությունների գտնվելու հնարավոր վայրերը պարզելու, այլ նաև դրանց ապամոնտաժման, տեղափոխման կամ ոչնչացման գործընթացում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու և քրեական վարույթով համապատասխան անձանց քրեական հետապնդման հարցը լուծելու համար»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ փետրվարի 25-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։
Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Վաղարշապատ քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «33» բենզագազալցակայանի մոտ էին հավաքվել մոտ 50-ից ավել քաղաքացիներ, ովքեր սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ պատճառաբանելով, թե ինչու իրավապահ համակարգը չի փորձում խնդիրը լուծել իրավական ճանապարհով, այլ ցուցաբերում է «իրավական բեսպրեդել»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված բենզագազալցակայանի գործով ներգրավված փաստաբան Հենրիկ Քարտաշյանն ասում էր.
«Ամիսներ առաջ նշված բենզագազալցակայանից մոտ 300 մետր հեռավորության վրա միջադեպ տեղի ունեցավ, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 14-ին հնչել էին կրակոցներ։ Կրակոցի վայր էին ժամանել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ովքեր դեպքի վայրը զննելուց հետո այցելեցին նաև իմ վստահորդին պատկանող բենզագազալցակայան, առգրավեցին տեսախցիկների կողմից նկարահանված տեսանյութերը և կապարակնքեցին տարածքը, այդ թվում գազաբենզալցակայանի համար օգտագործվող լիցքավորման սարքերը։
Օրեր անց քննչական բաժնի կողմից կարծես թե ավարտվեց իմ վստահորդին պատկանող տարածքի հետ կապված խնդիրները ու թույլատրեցին, որպեսզի գազաբենզալցակայանն աշխատի։ Սկսեցինք շահագործել, բայց մի քանի օր հետո չգիտես ում ցուցումով (մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի ցուցումով) նորից կապարակնքեցին, այս անգամ նույնիսկ տարածքում տեղադրված հյութերի, սուրճի ապարատները։ Ճիշտն ասած սեփականատերը մտածեց՝ երևի լրացուցիչ զննություն պետք է կատարեն, բայց օրեր անց պարզվեց, որ դրա պատասխանը վստահորդս չի կարողանում ստանալ, քանի որ ինչ կառույցի դիմել է՝ պարզելու, թե ինչն է եղել նորից կապարակնքելու պատճառը, ոչ մի պատասխան չի ստացել։ Ոստիկանությունը ասում էր՝ ես տեղյակ չեմ, քննչականն ասում էր տեղյակ չեմ, դատախազությունից էլ պատասխան չենք ստացել։ Միայն երեկ ենք մեր մի քանի բողոքներից հետո կցկտուր պատասխան ստացել, հիմա տեսնենք ինչ ենք անում, հավանաբար կբողոքենք վերադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում էլ կդիմենք դատարան, քանի որ իմ վստահորդն ու նշված բենզագազալցակայանում տարիներ շարունակ իրենց աշխատանքը կատարող, իրենց հանապազորյա հացը վաստակող աշխատակիցները մատնվել են անգործության՝ իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։ Այսօր նույնիսկ այս 50 հոգին չէր, որ կարող էր լինել, ավելի շատ մարդիկ կային, ովքեր սպառնում էին դիմել ամենածայրահեղ միջոցների, այդ թվում բողոքի՝ փակելով ճանապարհը, բայց մենք ուզում ենք հավատալ, որ խնդիրը իրավական հարթությունում կլուծվի և վերջ կտրվի ինչ-որ անձի ցանկությամբ իրականացված իրավական բեսպրեդելին։
Մենք սպասում ենք, եթե կարճ ժամանակում դրական պատասխան չստացանք, ապա սկսելու ենք բողոքի ակցիաները, այդ թվում՝ գնալու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, որպեսզի վարչապետը տեսնի, թե իր ասած «օրենքի առաջ բոլորը հավասար են» խոսքերը որոշ պաշտոնյաներ ինչպես են հասկանում կամ ընկալում։
Ֆոտոլրագրողի հարցին, թե գուցե գազաբենզալցակայանը փակվել է, քանի որ կան տեղեկություններ, որ այդտեղ մարդկանց խաբում ու թերլիցքավորում են կատարում, թե՛ փաստաբանը, թե՛ սեփականատերը և թե՛ այնտեղ հավաքվածները հերքեցին՝ ասելով, որ դա իրականության հետ կապ չունի։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում էինք ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից․ «Քրեական օրենսգրքի 297֊րդ հովածի 3֊րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակված է փորձաքննություն, որի շրջանակում բենզալցակայանի տարածքը կնիքվել է` հետագայում դեպքի վայրը փորձագետին տրամադրելու նպատակով»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել էին, որ 2025թ․ սեպտեմբերի 14-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր ծագել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Ս. Խաչատրյանը հեռացել էր բենզալցակայանի տարածքից։
Քրեական ոստիկանները պարզել էին նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրչյանը և իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել էին վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել էր ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել էին Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը, որի ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր էր ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ էր արձակել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց Ս․ Խաչատրյանի, Մ․ Մհոյանի, Գ․ Հակոբյանի, Է․ Սուքիասյաի, Վ․ Սուքիասյանի․ Մ․ Մուրադյանի, Ա․ Սարգսյանի, Գ․ Սարգսյանի Վ․ Ուղուրյանի, Է․ Բաբախանյանի և Հ․ Գեղամյանի մասնակցությամբ խուլիգանություն հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկանները ժամեր անց մասնակիցներից Վ․ Սուքիասյանին, Մ․ Մհոյանին, Մ․ Մուրադյանին, Ս․ Սարգսյանին և Գ Սարգսյանին հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել էին Վաղարշապատի քննչական բաժին։
Ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական տեղեկությունը ճշտելու, հայտնի և անհայտ մասնակիցներին պարզելու և նրանց քննչական բաժին ներկայացնելու համար։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։